|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստ է գումարվել: Նիստի ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի` Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված ավագանու անդամ Արամ Մանուկյանը դիմում է ներկայացրել ավագանու պաշտոնից հրաժարվելու մասին։
Մարությանը նշեց, որ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման համաձայն, ավագանու` իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած անդամի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Նուարդ Վարդանյանին։