|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մեքսիկայում գտնվող` Հոնդուրասից, Գվատեմալայից և Սալվադորից անօրինական ներգաղթյալներից առնվազն 500-ը փորձել են հատել ամերիկյան սահմանը:
Ըստ The New York Times-ի` ԱՄՆ սահմանը հատելու` ներգաղթյալների փորձին նախորդել է խաղաղ երթ, որին մասնակցել է գրեթե 5 հազար ներգաղթյալ: Երթից հետո նրանց մի մասը ճեղքել է ոստիկանության աշխատակիցների շարքերն ու փորձել հատել սահմանը: Փորձը կանխելու համար ամերիկացի սահմանապահներն արցունքաբեր գազ են կիրառել: