|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երեկ 62 տարեկան հասակում կյանքից հեռացել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր հետախուզական վարչության պետ Իգոր Կորոբովը, հայտնում է РИА Новости-ն՝ երկրի պաշտպանության նախարարությանը հղումով:
Պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ ԳՀՎ-ի պետը մահացել է ծանր ու տևական հիվանդության պատճառով, մինչդեռ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի՝ Ռուսաստանի գծով խորհրդականի տեղակալ Մայքլ Քարփենթերը նշել է, որ երկրի ռազմական հետախուզության կարևորագույն կառույցի ղեկավարների կյանքի տևողությունը «կասկածելիորեն կարճ» է` հիշելով կառուցի նախկին պետին, որը մահացել էր 2016-ին 58 տարեկանում: