|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր առավոտյան մահացել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ` 23-ամյա Վահագն Մարգարյանը: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացրեցին Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրից` նշելով, որ նա կոմայից այդպես էլ դուրս չեկավ:
Վահագն Մարգարյանը մոտ երկու շաբաթ առաջ վթարի էր ենթարկվել: Նրան նախ տեղափոխել էին «Արմենիա» ԲԿ: Արտիստը ստացել էր մի շարք լուրջ վնասվածքներ, այդ թվում` գլխի շրջանում: Նրան վիրահատել էին, հեռացրել փայծաղը: