|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է կասկածել ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսին լոյալության հարցում. գրում է The New York Times-ը:
Պարբերականի տեղեկության համաձայն` մասնավոր զրույցներում Թրամփը սկսել է հարցնել իր օգնականներին և խորհրդականներին` արդյո՞ք հավատարիմ է իրեն Փենսը, թե՞ ոչ: Նշվում է, որ նման զրույցներ տեղի են ունեցել բազմիցս:
Տեղեկության համաձայն` Սպիտակ տան մարդկանց մեծամասնությունը, որոնց հետ զրուցել է նախագահը, Մայքլ Փենսին «հավատարիմ մարտիկ» են անվանել. հայտնում է Газета.ру-ն: