|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիի սպանության գործում զարգացում կա, սակայն շատ հարցեր շարունակում են բաց մնալ: Այդ մասին ճեպազրույցում ասել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Քրիստոֆեր Բուրգերը. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք սաուդյան կողմին հասկացրել ենք, որ թափանցիկություն ենք ակնկալում: Երեկ մենք տեսանք, որ զարգացում կա, դա առաջին քայլն է, սակայն շատ հարցեր բաց են մնում»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը` մանրամասնելով, որ այդ հարցերը վերաբերում են սպանության պատճառներին և կասկածյալների պատասխանատվությանը:
Հիշեցնենք, որ երեկ Սաուդյան Արաբիայի դատախազությունը հայտարարել էր, որ Խաշուկջիին սպանելու հրաման տվել է խմբավորման ղեկավարը, որի նպատակն էր լրագրողին Սաուդյան Արաբիա վերադարձնել: