|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ կառավարությունն Ազգային ժողովի նախագահին առաջարկում է 2018 թվականի նոյեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ին, գումարել ԱԺ արտահերթ նիստ: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:
ԱԺ արտահերթ նիստի օրակարգում կընդգրկվեն «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքների ու մի քանի միջազգային պայմանագրեր վավերացնելու մասին նախագծերը: