|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Համազգայինի Լիբանանի շրջանային վարչության հովանավորությամբ` երեկ Լիբանանի «Հովհաննես Պոսոսյան» թատերասրահում ցուցադրվել է «Խրիմյան Հայրիկ» մոնոներկայացումը` թատերագիր, դերասան, թարգմանիչ և հասարակական գործիչ Հրանտ Մարգարյանի հեղինակությամբ:
Ըստ Aztagdaily-ի` մոնոներկայացումը ազգային զարթոնքի մասին է, որը պատմում է լավատես, խրոխտ և անսասան հավատք ունեցող անձնավորության` Խրիմյան Հայրիկի մասին:
Ներկայացմանը ներկա են եղել Համազգայինի Մելանքթոն եւ Հայկ Արսլանյան ճեմարանի աշակերտները: