|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ճապոնիայի կիբերանվտանգության նախարար Եսիտակա Սակուրադան խորհրդարանի ստորին պալատում բանավեճերի ժամանակ պատմել է, որ չի օգտվում համակարգչից. հայտնում է РИА Новости-ն:
Նրա խոսքով` ինքը կարիք չունի աշխատելու համակարգչով, սակայն դա չի խանգարում իրեն իր պարտականությունները կատարել: «Ես 25 տարեկանից հրահանգներ եմ տալիս իմ աշխատակիցներին և քարտուղարներին, այդ պատճառով անձամբ համակարգչից չեմ օգտվում»,- ասել է նախարարը:
Պաշտոնյան դժվարացել է պատասխանել ատոմակայանների կիբերանվտանգության ապահովման վերաբերյալ հարցին: Նախարարի ելույթը քննադատել են անկախ օրենսդիրները: