|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ պաշտպանության նախարարությունը արտադրողներին կարգադրել է բարձրացնել զինվորականներին տրվող ներքնաշորերի որակը: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: «Առաջին խմբաքանակն արդեն մեր պահեստներում է, որը կտրուկ տարբերվում է երբևէ ՀՀ ԶՈւ-ում ստացված ներքնաշորերից։ Բարձրացվել է որակը, սակայն կրճատվել է դրանց թվաքանակը: Ըստ այդմ` մեր զինծառայողներն արդեն պետք է լվանան իրենց շորերը կամ վստահեն լվացքատներին»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:
Դավիթ Տոնոյանն ակնարկեց, որ այս դեպքում զինվորները ներքնաշորերը նաև տանից կուզեն, բայց պետությունն այստեղ իր պարտավորությունները կատարում է: