|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ում կայացած կոնգրեսական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն` ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի զորակցությունը վայելող հայամետ թեկնածուների մոտ 92 տոկոսը` ավելի քան 165 կոնգրեսական, հաղթանակ են արձանագրել:
Ըստ Asbarez-ի` Ներկայացուցիչների պալատի անդամ են ընտրվել կամ վերընտրվել երեք հայ օրենսդիրներ:
«Նոյեմբերի 6-ը լավ օր էր հայամետ կոնգրեսական թեկնածուների համար: Հայ Դատը ուրախ է, որ հայ ընտրազանգվածը, քվեարկության գնալով, նպաստել է նշյալ թեկնածուների հաղթանակին`, միևնույն ժամանակ ապահովելով հայ քվեարկողների մասնակցության նոր ցուցանիշ` հզորացնելով հայության քաղաքական ձայնը»,- ասել է ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: