|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նոյեմբերի 2-ին Թրամփը թվիթերյանի իր միկրոբլոգում հրապարակել էր իր նկարը` «Պատժամիջոցները մոտ են։ Նոյեմբերի 5» գրառմամբ՝ հղում կատարելով «Գահերի խաղ»-ից «Ձմեռը մոտ» է կարգախոսին։
Իսկ երեկ Իսլամական հեղափոխության պահակազորի «Ղոդս» ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանին պատասխանել է ԱՄՆ նախագահ Թրամփին՝ «Ինսթագրամ»-ի իր էջում տեղադրելով իր լուսանկարը՝ համանուն սերիալի «Ես կանգուն կմնամ» գրառմամբ. տեղեկացնում է «Ալիք»-ի կայքը: