|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
1918 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարման համակարգում, ի թիվս այլ մարմինների, առաջին անգամ ասպարեզ եկան կրթության, պարենավորման և խնամատարության նախարարությունները: Նորաստեղծ կառավարության առանցքային՝ վարչապետի, ներքին և արտաքին գործերի, ինչպես նաև խնամատարության նախարարների պորտֆելները տրվեցին Հայ Յեղափոխական Դաշնակցությանը:
Դաշնակցությանը վստահված ոլորտներից էր կրթականը: 1919 թվականին Լուսավորության և արվեստի նախարարի պաշտոնն էր ստանձնել գրականագետ, հասարակական-քաղաքական գործիչ Նիկոլ Աղբալյանը: