|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից դարձյալ սահմանված պատժամիջոցները կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ չի կնքվի նոր՝ Վաշինգտոնին ձեռնտու համաձայնագիր: Այդ մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք կոչ ենք անում ռեժիմին (Իրանի իշխանություններին-խմբ.)` հրաժարվել միջուկային հավակնություններից, փոխել իր ապակառուցողական վարքագիծը, հարգել սեփական ժողովրդի իրավունքները և բարեխղճորեն վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: Մենք փորձում ենք հասնել մեր դաշնակիցների հետ այդ հարցով համագործակցությանը»,- ասել է նա:
Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ը նախկինի պես պատրաստ է նոր, առավել համապարփակ գործարքի Իրանի հետ, որն «ընդմիշտ կարգելափակի դեպի միջուկային զենք` նրա ճանապարհը»:
Իրանի դեմ պատժամիջոցները կսկսեն գործել նոյեմբերի 5-ից: