|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Տրանսպորտային միջոցների խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում 2018թ. նոյեմբերի 2-ին կիրականացվի դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումներ, ինչը կնշանակի, որ արգելվում է մուտք գործել տվյալ խաչմերուկ (վանդակաձև գծանշված տարածք), եթե առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի այնտեղ կանգ առնել՝ խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: