|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հնդկաստանը Ռուսաստանից С-400 համակարգերը ձեռք կբերի ռուբլով: Այդ մասին պատմել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը. հայտնում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին համակարգերի մատակարարման վերաբերյալ պայմանավորվել են 2016-ի հոկտեմբերին: Պայմանագիրը կնքվել է այս տարվա հոկտեմբերի սկզբին: С-400 համակարգերի ձեռք բերումը Հնդկաստանի համար 5,43 մլրդ դոլար կարժենա:
Հնդկաստանը Չինաստանից ու Թուրքիայից հետո երրորդ երկիրն է, որը ձեռք է բերում վերոհիշյալ համակարգերը: