|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Շվեյցարիայի Հին Կաթոլիկ եկեղեցու հրավերով հոկտեմբերի 4-ին պաշտոնական այցելությամբ Շվեյցարիա մեկնած Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Բեռնում դասախոսություններ է կարդացել:
Ըստ Armenianorthodoxchurch-ի` հոկտեմբերի 26-ին, Բեռնի համալսարանի տնօրինության հրավերով, Արամ Ա-ն դասախոսել է «Միջին Արևելքի ու Քրիստոնեության դիմագրաված մարտահրավերները» թեմայով:
Հաջորդ օրը Վեհափառ Հայրապետը ևս մեկ դասախոսություն է կարդացել Բեռնի մայր տաճարում միջեկեղեցական շարժման ներկայիս իրավիճակի մասին: