|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թբիլիսին դարձել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի վերջին կանգառը տարածաշրջանում: Վրաստանը Վաշինգտոնի համար նշանակություն ունի, քանի որ ՆԱՏՕ-ից դուրս իր դաշնակիցն է. գրում է Газета.ру-ն:
Ըստ թերթի` Բոլթոնի Վրաստանի այցի կարևոր մասն է Իրանի հետ կապված խնդիրների քննարկումը:
«Այցի ընթացքում Բոլթոնը պետք է համոզի պաշտոնական Թբիլիսիին նվազեցնել տնտեսական հարաբերությունները Թեհրանի հետ: Իրանն այսօր ակտիվ ներդրումներ է անում Վրաստանում՝ այն դիտարկելով որպես առևտրային ճանապարհի կարևոր մաս Կովկասի հարավում: ԱՄՆ-ն ցանկանում է քանդել այդ կապերը»,- նշում է Վաշինգտոնում գործող Gulf State Analytics կենտրոնի փորձագետ Թեոդոր Կարասիկը: