|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ժամանել է Բաքու. հայտնում է Trend-ը: Նրան դիմավորել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը:
Այցի ընթացքում Բոլթոնը մի շարք հանդիպումներ կունենա Ադրբեջանի պաշտոնական անձանց հետ, կքննարկի Ադրբեջան-ԱՄՆ համագործակցության զարգացումը և տարածաշրջանային հարցեր:
Հիշեցնենք, որ այցից առաջ Բոլթոնը հայտնել էր, որ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան այցերի ընթացքում ինքն ակնկալում է գնահատել այն կարևոր դերը, որն այդ երկրները խաղում են սիրիական հակամարտության կարգավորման երաշխավոր պետությունների` Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի հետ հարաբերություններում: