|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թբիլիսիում այցով գտնվող` ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն արդեն սահմանել է ՌԴ-ի դեմ բոլոր անհրաժեշտ պատժամիջոցները. հայտնում է РИА Новости-ն:
«ՌԴ-ի դեմ բոլոր անհրաժեշտ պատժամիջոցներն արդեն սահմանվել են, նրանց մի մասը սահմանվել է 2008-ի պատերազմից անմիջապես հետո»,- ասել է նա` պատասխանելով լրագրողի հարցին` չի՞ ծրագրում, արդոք, ԱՄՆ-ը լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ օկուպացված տարածքների համար: