|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վրաստանի գլխավոր դատախազությունը բացահայտել է հայտնի գործարար և միլիարդատեր Բադրի Պատարկացիշվիլիի սպանությունը. հայտնում է РИА Новости-ն: Ըստ դատախազության` պարզվել է, որ նրա սպանությունը թույլատրել է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:
«Գործարարին կարող էին թունավորել նյութով, որը բնական մահի տպավորություն է առաջացրել»,- ասվում է գերատեսչության հայտարարությունում:
Գործարարը Սահակաշվիլիի ղեկավարման տարիներին անցել էր ընդդիմության շարքերը և պատրաստվում էր կուսակցություն ստեղծել ու մասնակցել նախագահական ընտրություններին: Նրան մահացած են գտել Լոնդոնի իր առանձնատանը 2008-ի փետրվարի 12-ին: