|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր Ստեփանակերտում անցկացված Բերքի փառատոնին:
«Ավանդույթի համաձայն՝ ամեն տարի հոկտեմբերի երկրորդ կիրակի օրը, մեր հանրապետությունում նշվում է Գյուղատնտեսության աշխատողի մասնագիտական տոնը: Այն առաջին հերթին նշանավորվում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում «Բերքի տոն»-ի կազմակերպմամբ, որտեղ հիմնականում ներկայացվում են արցախյան հողի բերքն ու բարիքը:
Ուրախ եմ արձանագրել, որ այս տարի տոնավաճառին ներկայացվել էր ավելի քան 1000 տաղավար, որտեղ վաճառքի է հանվել ինչպես անհատ հողօգտագործողների, այնպես էլ մասնագիտացված կազմակերպությունների արտադրանքը:
Օրվա կապակցությամբ, որն այսօր իր բարձր կազմակերպվածությամբ մի առանձին տոն պարգևեց հազարավոր մեր քաղաքացիների ու Արցախ ժամանած զբոսաշրջիկների, ցանկանում եմ սրտանց շնորհավորել բոլոր հողամշակներին և ժողովրդական հայտնի օրհնանքի խոսքերով նրանց բարեմաղթել. թող ձեր մեկը հազար դառնա…»: