|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երևանում մեկնարկած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիթ Մակրոնը, ինչպես նաև Հայաստան ժամանած պատվիրակությունների ներկայացուցիչներից շատերի կանայք այցելել են Երվանդ Քոչարի տուն-թանգարան: Նրանք ծանոթացել են թանգարանում առկա նմուշներին, Քոչարի աշխատանքներին ու կյանքին:
Կանայք թանգարանի հուշամատյանում գրառում են կատարել:
Նախատեսվում է նաև այց «Գաֆէսճեան թանգարան»: