|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այդ հարցի շուրջ ելույթ եմ ունենալու. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` անդրադառնալով հարցին` արդյո՞ք կստորագրի «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը։
«Ժամանակը կգա, բոլորին կպատասխանեմ: Այն ամենը, ինչ վերաբերում է Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին՝ կապված Ազգային ժողովի հետ, ես հայտարարել եմ, որ միակ ճանապարհը երկխոսության, բանակցությունների, պայմանավորվածությունների ճանապարհն է՝ օրենքի, օրինականության և, իհարկե, Սահմանադրության սահմաններում: Արտերկրից վերադառնալուց հետո սկսել եմ իմ հանդիպումները և' վարչապետի հետ, և' ԱԺ նախագահի, և' խորհրդարանում ներկայացված կուսակցությունների հետ այն նպատակով, որպեսզի անցումը ևս մեկ անգամ տեղի ունենա Սահմանադրության և օրենքի սահմաններում»,- ընդգծեց ՀՀ նախագահը:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովն ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը 67 կողմ ձայնով: