|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր կազմակերպվել է ընդունելություն՝ ի պատիվ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում կայանալիք Տնտեսական ֆորումի մասնակիցների:
Տնտեսական ֆորումը, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 10-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, անցկացվում է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո: