|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հոկտեմբերի 6-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ Խաչիկ Գրիգորյանը ճանապարհին մոտոցիկլետով վթարի է ենթարկվել եւ մահացել:
Պարզվել է, որ հոկտեմբերի 5-ին, ժամը 21.00-ի սահմաններում, 60-ամյա Խաչիկ Գրիգորյանի վարած «Դնեպր ՄՏ-10» մոտոցիկլետը Արենի-Խաչիկ համայնքային ճանապարհի 19-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ ընկել ձորակը։ Խաչիկ Գրիգորյանը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն։