|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հաջորդ շաբաթ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարճատև այցով կլինի Բաքվում. հայտնում է La Tribune-ը:
Տեղեկության համաձայն`նաը կայցելի նաև Հայաստան, որտեղ հոկտեմբերի 11-12-ը կկայանա Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը:
Ըստ La Tribune-ի` Բաքվում բանակցությունների հիմնական թեման կդառնա ԼՂ հակամարտության կարգավորումը և ռազմատեխնիկական գործարքը. Ադրբեջանը ցանկանում է ձեռք բերել ֆրանսիական պարեկապահակային նավեր: Ադրբեջանը հետաքրքրված է ֆրանսիական Naval Group-ի երեք Gowind, Adroit պարեկապահակային նավերի գնմամբ, որոնք կկառուցվեն Բաքվի նավաշինական գործարանում: Գործարքի արժեքը կազմում է 400-500 մլն եվրո: