|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Համացանցում տարածված այն լուրը, թե հանրահայտ կանադացի երգչուհի Սելին Դիոնը հոկտեմբերի 11-ին Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում ելույթ կունենա Հանրապետության հրապարակում, համերգի գործընկերների թույլ տված թյուրիմացության արդյունք է:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում, Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում անցկացվող համերգի պաշտոնական գործընկեր «Ռադիո Վան»-ի հաղորդավար Ժակը, ով մինչ այդ մեզ հետ զրույցում նշել էր, որ կայանալիք համերգին Զազից, Մելոդի Գարդոյից բացի, կերգի նաև Սելին Դիոնը, նշեց, որ արդեն որոշակի ուղղում հրապարակել է տարածված տեղեկությունների վերաբերյալ: «Պարզվում է` թյուրիմացություն է եղել: Երևանում ելույթ կունենա հայտնի տաղանդավոր ջազային երգչուհի, ում երբեմն ներկայացնում են որպես Աֆրիկա մայրցամաքի Սելին Դիոն»,- պարզաբանեց Ժակը