|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Քյոլնի քաղաքապետ Հենրիետա Ռեկերը հրաժարվել է մասնակցել քաղաքում կառուցված մզկիթի բացմանը, որն իրականացնելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ըստ Demokrathaber-ի` Ռեկերին զայրացրել է այն փաստը, որ մզկիթի բացման արարողությունից 3 օր առաջ միջոցառումը կազմակերպող` Գերմանիայում գործող «Կրոնական գործերի թուրք իսլամական միությունը» քաղաքապետարանին չի ուղարկել բացման ծրագրի մանրամասները:
Մզկիթի բացման արարողությանը չի մասնակցի քաղաքապետարանի ոչ մի ներկայացուցիչ: