|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճ զրույց են ունեցել Դուշանբեում` ԱՊՀ գագաթաժողովի շրջանակում:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Պուտինը Փաշինյանի հետ չի քննարկել իր` Հայաստան այցի հեռանկարները. հայտնում է РИА Новости-ն:
«Ոչ, խոսել են այլ հարցերի, օպերատիվ, ընթացիկ հարցերի մասին»,- ասել է նա` պաստասխանելով լրագրողների հարցին:
Հիշեցնենք, որ օրերս ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել էր, որ մինչև այս տարեվերջ Պուտինը դժվար թե այցելի Հայաստան: