|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր կառավարության նիստում տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց որոշում` մարզերում առաջնահերթ հիմնախնդիրների լուծման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից Արմավիրի, Լոռու, Շիրակի ու Տավուշի մարզերին հատկացնել 82,913 մլն դրամ:
Մեկ այլ ծրագրով` սուբվենցիաներ են տրամադրվում Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Լոռու, Սյունիքի և Շիրակի մարզպետարաններին` 911 միլիոն դրամ, որից մոտավորապես կես միլիարդ դրամի չափով համաֆինանսավորում են համայնքները:
Երրորդ նախագծով ավելի փոքր համայնքներին պահուստային ֆոնդից տրամադրվեց 3 միլիարդ 650 միլիոն դրամ` առաջնահերթ հիմնախնդիրների լուծման համար:
Որոշումներն ընդունվեցին: