|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր կառավարության նիստում արդարադատության նախարարությունը ներկայացրեց նախարարությանը վերաբաշխմամբ գումար հատկացնելու մասին հարցը, որով նախատեսվում է բարելավել 4 ՔԿՀ-ներում` «Դատապարտյալների հիվանդանոց», «Աբովյան», «Կոշ», «Հրազդան» քրեակատարողական հիմնարկներում, դատապարտյալների եւ կալանավորված անձանց բնակության կոմունալ-կենցաղային պայմանները: Մասնավորապես կբարելավվի ՔԿՀ-ների արտաքին եւ ներքին ջրամատակարարումը, ջրահեռացումը, ինչպես նաև նոր համակարգիչներ ձեռք կբերվեն:
Փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հավելեց, որ ՔԿՀ-ներում կոմունալ-կենցաղային պայմանները սարսափելի են եղել, ջրամատակարարման եւ ջրահեռացման ցանցերում վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել, կոյուղագծերը գտնվում են վթարային վիճակում եւ ամառային ամիսներին վթարվելու դեպքում կարող են հակասանիտարական ու համաճարակային իրավիճակներ առաջացնել, և այս որոշմամբ որոշակի բարելավում է նախատեսվում:
Որոշումն ընդունվեց: