|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Տեղեկացրել էինք, որ երեկ «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում թթվածնի բալոնի պայթյունի հետևանքով մահացել է հիվանդանոցի տեխնիկ-օպերատորը, վնասվածքներ է ստացել աշխատակիցներից մեկը:
Yerkir.am-ին ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացրեցին, որ պայթյունի հետևաքնով վնասվել էր տղամարդու ձախ ձեռքը: «Նա ստացել է անհրաժեշտ բուժօգնություն, վիճակը լավ է: Տղամարդը երեկոյան դուրս է գրվել հիվանդանոցից»,- ասացին նախարարությունից:
Հիշեցնենք, որ ԲԿ-ի տեխնիկայի անվտանգության պատասխանատու Վաչե Գյոզալյանը հավաստիացրել էր, որ թթվածնի բալոնը հիվանդանոցինը չի եղել: Մահացած աշխատակիցն իր հետ էր այն հիվանդանոց բերել, իսկ հետո փորձել լիցքավորել տեղի բալոնից: