|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Չինական ապրանքների համար նոր մաքսատուրքեր սահմանելու մասին լուրերից հետո Չինաստանի իշխանությունները կարող են հրաժարվել ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցությունների նոր փուլից: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ իր աղբյուրին հղումով:
«Չինաստանը չի պատրաստվում բանակցություններ վարել, երբ իր գլխին ատրճանակ է դրված»,- ասել է պարբերականի զրուցակիցը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը մտադիր է երկուշաբթի հայտարարել 200 մլրդ դոլար արժողությամբ չինական ապրանքների ներկրման համար հավելյալ մաքսատուրքերի սահմանման մասին: