|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս տարվա սկզբին մտադրված է եղել իր թվիթերյան էջում գրառում կատարել Հարավային Կորեայից 28,5 հազար ամերիկացի զինվորներին դուրս բերելու մասին: Այդ մասին գրում է լրագրող Բոբ Վուդվորդը իր «Վախ: Թրամփը` Սպիտակ տանը» գրքում. հայտում է Известия-ն:
Նշվում է, որ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը համոզել է նրան` չանել նման բան, քանի որ ԿԺԴՀ-ն կարող էր ընկալել դա որպես Կորեական թերակղզուն հարվածելու մտադրություն և պատերազմի հայտարարում: