|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Օրերս, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները բացահայտեցին պետական միջոցների յուրացման հերթական դեպքը։
Համագործակցելով ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների հետ, նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2014-2017 թվականներին, Վարդենիսի նախկին քաղաքապետը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, յուրացրել է շուրջ 6,100,000 դրամ։
Նախնական քննությամբ պարզվել է, որ քաղաքի փողոցները լուսավորելու պատրվակով քաղաքապետը համայնքի միջոցներով 258 նոր հենասյուն գնելու համար պայմանագրեր է կնքել մի քանի կազմակերպության հետ։ Նախնական համաձայնությամբ, խողովակներից 91-ը քաղաքապետն ընդունել է մասնակի, հնամաշ և օգտագործած վիճակում։ Արդյունքում՝ յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափի գումարը։
Պարզվել է նաև, որ 2017 թվականին քաղաքապետը համայնքի միջոցներով գնել է ուղեհարթիչի՝ գրեյդերի 6 անվադող։ Առանց համապատասխան իրավական հիմքերի դրանք տրամադրել է եղբորը պատկանող ընկերությանը՝ պետությանը պատճառելով 996,000 դրամի վնաս։
Նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ։
Քննությունը շարունակվում է։