|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեն շնորհավորել է Արցախի անկախության 27-ամյա տարեդարձը:
Ինչպես տեղեկացնում է Asbarez-ը` Արցախի նախագահ Բակո Սահակյանին հղված նամակում կոմիտեի անդամները ողջունել են Արցախում ժողովրդավարական կառավարումը և նշել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարևոր առաջընթացը, օրենքի գերակայության ամրապնդումն ու բարեփոխումների միջոցով թափանցիկության մեծացումը:
Կոմիտեի անդամները նաև հաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընթացող բանակցություններին Արցախի անմիջական մասնակցության կարեւորությունը:
Շնորհավորանքներին միացել է ԱՄՆ Հայ Դատի գրասնեյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: