|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը Հարավային Կորեայից հատուկ բանագնացին խնդրել է ուղերձ փոխանցել ԱՄՆ իշխանություններին. հայտնում է РИА Новости-ն:
Հանդիպումը տեղի է ունեցել Փհենյանում: Հատուկ բանագնացն, իր հերթին, ուղերձ է փոխանցել նախագահ Մուն Չժե Ընից:
Հանդիպումից հետո նա հայտարարել է, որ Կիմ Չեն Ընը համաձայն չէ Վաշինգտոնի այն կարծիքի հետ, որ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցում առաջընթաց չկա: Կիմ Չեն Ընի խոսքով` միջազգային հանրությունը չի գնահատել Փհենյանի քայլերը: