|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր «Արմենպրես» մամուլի ակումբում իր պաշտոնավարման 100 օրն էր ամփոփում ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
Լրագրողի հնչեցրած հարցին` արդյո՞ք թիրախավորել են պաշտպանության նախարարությունը և կատարել ուսումնասիրություններ, Դավիթ Սանասարյանը պատասխանեց, որ պաշտպանության նախարարությունը երբեք իրենց թիրախը չի կարող լինել, թիրախ կարող են լինել պաշտպանության նախարարության կոռուպցիոներները, իսկ իրենք ուղղակի հպարտանում են մեր բանակով ու զինվորներով:
Ինչ վերաբերում է ՊՆ-ում ստուգումներ կատարելուն` ՊՎԾ պետը նշեց. «Նախնական ուսումնասիրություն է կատարվել, որի արդյունքում պարզվել է, որ մի քանի իրավապահ մարմիններ քրեական գործեր են հարուցել: Երբ կա նախաքննություն, հետաքննություն, մենք չենք կարող գործ անել այդտեղ: Մենք վարչապետի հետ քննարկել ենք ու որոշել մի քանի ամսով հետաձգել մեր ուսումնասիրությունները ՊՆ-ում: Դրա համար մենք սպասում ենք: Նրանք կվերջացնեն, մենք կսկսենք մեր գործունեությունը»: