|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Մոսկվա» կինոթատրոնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպում էր Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակի անդամների հետ:
Նախքան հանդիպման մեկնարկը նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ ԲՀԿ-Քոչարյան համագործակցության հարց չի քննարկվում: «Առօրյայում նման հարց չենք քննարկում»,- ասաց Ծառուկյանը:
Հարցին՝ ինչո՞ւ են ԲՀԿ-ն կապում Ռոբերտ Քոչարյանի հետ և համարում քոչարյանական ուժ, նա արձագանքեց. «Ո՞վ կարող է ԲՀԿ-ն կապի Քոչարյանի հետ, ուզում եմ հասկանալ»:
Ծառուկյանը նշեց, որ այս ընթացքում Ռոբերտ Քոչարյանի հետ չի հանդիպել ու չի զրուցել որևէ թեմայի շուրջ: