|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե մասնակցելու է խորհրդարանական արտահերթ ընտրություններին: «Հայաստանի բոլոր այն քաղաքացիները, ովքեր օրենքով իրավունք և ցանկություն կունենան մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, կմասնակցեն»,- ասաց նա:
Հարցին էլ` արդյո՞ք վարչապետը Մարտի 1-ի գործով ցուցմունք տվել է, արձագանքեց. «Մարտի 1-ի գործով հիմա ցուցմունք չեմ տվել, բայց երբ անհրաժեշտություն լինի, կտամ»: