|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Armtimes.com-ը հաղորդում է, որ իր անունով փողոց անվանակոչած Նոր Գեղի համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Թեւոսյանն այսօր ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել: Համայնքի ավագանին արձանագրել է հրաժարականը և օրենքով սահմանված կարգով դիմել մարզպետին:
Մարզպետը սահմանված ժամկետում, համաձայն ՏԻՄ օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների, կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։
Հիշեցնենք, որ Ֆրոնտիկ Թեւոսյանն այս համայնքը ղեկավարում էր 1986 թվականից: Նա 2015 թվականին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի կենտրոնական փողոցմ անվանակոչել էր իր անունով: Այդ «նվերը» գյուղապետի 70-ամյակին էր եղել՝ ավագանու որոշմամբ, իսկ 65-ամյակին էլ երաժշտական դպրոցն էր իր անունով անվանակոչել: