|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր կառավարության նիստում հաստատվեց սեպտեմբերի 6-ին կառավարության նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նստաշրջան գումարելու մասին հարցը:
Նստաշրջանում քննարկվելու է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագիծը: Դրանով նախատեսվում է խստացնել պատասխանատվությունը ընտրակաշառքի համար` այն վարչական իրավախախտումների օրենսգրքից տեղափոխելով քրեական օրենսգիրք` նախատեսելով ոչ միայն տուգանքի ձևով պատիժ, այլ` նաև որոշակի ժամկետով ազատազրկում:
Որոշումն ընդունվեց: