|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայտնել ենք, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը գրանցման հայտերն են ներկայացնում ԿԸՀ:
Գրանցման հայտը ներկայացնելիս լրագրողների հետ զրույցում ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը տեղեկացրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցելու է «Իմ քայլը» դաշինքով:
«Դաշինքի մեջ են ՔՊ-ն, «Առաքելություն» կուսակցությունը, ինչպես նաև հեղափոխությանը մասնակցած շատ անհատներ, հանրային գործիչներ»,- ասաց Կոստանյանը և ներկայացրեց առաջին եռյակին` Հայկ Մարության, Սրբուհի Ղազարյան, Սերգեյ Սարգսյան:
Նա ասաց, որ «Իմ քայլը» դաշինքի 170 հոգանոց ցուցակի առաջին տասնյակում են բլոգեր Իզաբելլա Աբգարյանը, հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը և «Առաքելություն» կուսակցությունից Հրաչ Սարգսյանը և այլն:
Հարցին, եթե պետք է դաշինքով մասնակցեր ՔՊ-ն, ինչո՞ւ «Ելք» դաշինքով չմասնակցեցին, նա պատասխանեց, որ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների հետ ՔՊ-ն համագործակցում է միայն ԱԺ ֆորմատով, «Իմ քայլը» դաշինքը թույլ է տալիս հեղափոխական ամբողջ թիմի ընդգրկումն ապահովել: