|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպին՝ Մոլդովայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի պարոն վարչապետ,
ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Մոլդովայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Համոզված եմ, որ միջկառավարական համատեղ ակտիվ աշխատանքը կնպաստի Հայաստանի ու Մոլդովայի միջև փոխգործակցության հետագա ամրապնդմանը և նպաստավոր պայմաններ կստեղծի առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային-հումանիտար ոլորտներում նոր հեռանկարային նախաձեռնություններ սկսելու, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների ողջ սպեկտրի զարգացման համար»:
Նիկոլ Փաշինյանն իր բարեմաղթանքներն է հղել Պավել Ֆիլիպին և Մոլդովայի բարեկամ ժողովրդին: