|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Օգոստոսի 24-ին, ժամը 14:29-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Շաղափ գյուղում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շաղափ գյուղի «Փառքի տարածք» կոչվող հատվածից 500 մ դեպի վերև՝ Լանջանիստ գյուղի վարչական տարածքում` Ուրծի լեռներով մինչև Սուրբ Կարապետ եկեղեցի:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:27-ին, մարվել` 01:28-ին:
Այրվել է մոտ 200 հա խոտածածկ տարածք, Վեդի-Լանջառ ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում՝ մոտ 2 հա բուսածածկույթ և մասնակի ջերմահարվել է 40 բերքատու ծառ (խնձորենի, սալորենի):
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Ուրցաձոր, Լանջառ, Շաղափ համայնքների ղեկավարները, մոտ 25 համագյուղացիներ և 32 հրշեջ-փրկարար: