|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Եթե ԱՄՆ նախագահին իմպիչմենտ հայտնեն, ապա դա բացասական ազդեցություն կթողնի երկրի տնտեսության վրա: Այդ մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը`պատասխանելով հարցին` արդյո՞ք իրեն իմպիչմենտ կհայտնեն, եթե Կոնգրեսի ընտրություններում տեղերի մեծամասնությունը հասնի դեմոկրատներին. հայտնում է ТАСС-ը:
«Չգիտեմ` ինչպես կարելի է իմպիչմենտ հայտնել նրան, ով հիանալի աշխատանք է կատարել: Եթե ինձ իմպիչմենտ հայտնեն, ապա դա վատ կազդի շուկաների վրա, բոլորը շատ աղքատ կդառնան»,- մասնավորապես ասել է նա: