|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ցավալի է, որ որևէ պետական մարմին դատարանի որոշումը համարում է ապօրինի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն՝ անդրադառնալով երեկ՝ ՀՔԾ-ի հայտարարությանը, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշման վերացումն ապօրինի է:
Ալումյանի խոսքով՝ ՀՔԾ-ն, հավանաբար, լավ չի պատկերացնում իր ասած արտահայտության իմաստն ու իր սեփական լիազորությունների շրջանակը: «Եթե որևէ փաստաբան դատարանի որևիցե որոշում անվանում է ապօրինի ու պատրաստվում է վիճարկել այն, դա որոշ առումով հասկանալի է, քանի որ փաստաբանը հանդես չի պետության անունից, իսկ պետական մարմինը նման իրավունք չունի: ՀՔԾ-ն կարող էր ասել, որ համաձայն չէ դատարանի որոշման հետ, տեսնում են որոշակի թյուր բաներ, սակայն իրավունք չունի դատարանի որոշումն ապօրինի համարել»,-ասաց Ալումյանը: