|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց մահվան վերջին երկու անհանգստացնող դեպքերի առնչությամբ Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է քննարկման ընթացակարգ:
Ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի կյանքի իրավունքի ապահովումը գտնվում է պետության անմիջական պատասխանատվության ներքո: Պոզիտիվ պարտականության ուժով պետությունը պարտավոր է ապահովել կյանքի արժանապատիվ պայմաններ ազատությունից զրկված անձի համար: Հետևաբար, ՔԿՀ-ում մահվան ցանկացած դեպք պետք է արժանանա քննության պատշաճ իրավական ընթացակարգի սահմաններում՝ արագացման սկզբունքով:
Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում ձեռնարկվում են օրենքով նախատեսված անհրաժեշտ միջոցներ՝ համագործակցելով Արդարադատության նախարարության և քննություն իրականացնող մարմնի հետ: