|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վարդենիս քաղաքի բնակիչ Արմեն Երանոսյանն, ում տարիներ առաջ աշխատանքից ազատել էին ալկոհոլի ազդեցության տակ աշխատանքի գնալու համար, ի նշան բողոքի ոտքերը մեխել էր Հանրապետության Հրապարակի նստարանին: Քաղաքացին նշում էր, որ նման քայլի դիմելու պատճառն աշխատանքից ազատվելն է, բացի այդ մեծ պարտքեր ունի:
Դեպքի վայր ժամանած փրկարարները սղոցով կտրեցին նստարանի` ոտքերին հարակից փայտե հատվածը: Նրան մեխված վիճակով շտապօգնության մեքենայով տեղափոխեցին Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ոստիկանությունից Yerkir.am-ին հայտնեցին որ նշված դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում:
Նշենք, որ Արմեն Երանոսյանը մեկ անգամ էլ իր բողոքն արտահայտել էր 2016թ-ի հոկտեմբերին` բերանը կարելու միջոցով:
Մանրամասները` Yerkir.am-ի տեսանյութում: